Կումայրիի ոստիկանները բացահայտել են գողության դեպքը
Հունիսի 28-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գյումրի քաղաքի հասարակական կազմակերպություններից մեկի գրասենյակի պատուհանի ապակին կոտրել ու գողացել են 5 մոնիթոր՝ պատճառելով 250.000 դրամի վնաս:
Կումայրիի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է 19-ամյա մի երիտասարդ` երկու անչափահաս ընկերների հետ։
Գողոնը մասամբ հայտնաբերվել և վերցվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:
Հետաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: