Պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
08.04.2022 16:50
Արձանագրված դեպքեր
Ապրիլի 5-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները Տերյան փողոցից, մեքենայով հանդերձ, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 45-ամյա մի տղամարդու, որը Ավան թաղամասի բնակիչ է: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մոխրանման հետքերով կաթուցիչ և «Մեթադոնային լուծույթ» գրառմամբ տարա՝ թափանցիկ հեղուկով:
Նշանակվել են փորձաքննություններ:
Ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակում հանգամանքները պարզվում են: