ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վաղարշապատի ոստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

09.08.2019 16:24 Կողոպուտ

Օգոստոսի 8-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում կողոպուտի վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Փարաքար գյուղում մի տղամարդ բացահայտ հափշտակել էր մի կնոջ բջջային հեռախոսն ու հեռացել։ Բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվեց կողոպուտը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունն ու բնակության վայրը։ Համայնքային ոստիկանները նրան հայտանաբերելու միջոցառումների զուգահեռ բացատրական աշխատանք իրականացրին։ Արդյունքում դեպքից մոտ երեք ժամ անց 54-ամյա տղամարդը ներկայացավ ոստիկանության Վաղարշապատի բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։ Հափշտակված բջջայինը հայտնաբերվել ու առգրավվել է՝ հետագա գործողությունների համար։
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: