ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վաղարշապատի ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի և համայնքային ոստիկանության ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ակնաշեն գյուղի բնակիչ 31-ամյա մի տղամարդ տանը, կից կառույցներում, անասնագոմում և տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և թմրանյութ պահում:
Հոկտեմբերի 12-ին, իրացնելով տեղեկությունները, ոստիկանները մեկնել են նշված հասցե: Նրանք ակնհայտ տեսանելի վայրում նկատել են արմատախիլ արված կանեփի բույսեր: Տղամարդը հայտնել է, որ դրանք ինքն է աճեցրել և պատրաստ է ներկայացնել իրավապահներին:
Դեպքի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում զննություն կատարվեց ակնաշենցու տանն ու օժանդակ կառույցներում: Տղամարդը իրավապահներին ներկայացրեց 10 լիտրանոց 1 պլաստիկ տարա, 3 լիտրանոց 5 ապակե տարա և պոլիէթիլենային 4 տոպրակ՝ լցված մարիխուանայի նմանվող զանգվածով: Հայտնաբերվածի ընդհանուր քաշը 12 կգ 500 գրամ է: Տղամարդը կանեփանման բույսով ևս երկու առանձին փաթեթ է ներկայացրել իրավապահներին՝ 4 կգ 100 գրամ ընդհանուր քաշով:
Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: