ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ամասիայի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Մարտի 11-ի գիշերը, ժամը 1-ին մոտ, հերթական շրջիկ ծառայության ընթացքում ոստիկանության Ամասիայի բաժնի համայնքային ոստիկանները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Ամասիա գյուղի 2-րդ փողոցում ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին Շաղիկ գյուղի բնակիչ, 49-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ կար 55 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված: Նրա մեկ այլ գրպանում հայտնաբերվեց նույն զանգվածով լցված կաթուցիչ: Հայտնաբերվածի վերաբերյալ տղամարդը հայտնեց, որ թմրամիջոցն իրենն է, կանեփը ցանել և աճեցրել է տանը:
Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: