Պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
16.03.2022 16:37
Արձանագրված դեպքեր
Մարտի 11-ին պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Շիրակի փողոցում կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա և, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել վարորդին ու երեք ուղևորի:
Բաժնում կատարված զննության ժամանակ 26-ամյա երիտասարդը մեքենայի հետևի նստելատեղի վրայից ներկայացրել է մոխրացած հետքերով կաթուցիչ ու թղթե փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով: Նա հայտնել է, որ մարիխուանան իրենն է՝ իր օգտագործման համար:
Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են: