ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները բացահայտել են ավտոմեքենա փախցնելու դեպքը

16.12.2021 12:51 ԱՄՏ-ի փախցնել
Ոստիկանները բացահայտել են ավտոմեքենա փախցնելու դեպքը

Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում 40-ամյա մի տղամարդ հաղորդում էր տվել, որ դեկտեմբերի 13-ի ժամը 21.00-ից մինչև դեկտեմբերի 14-ի ժամը 06.00-ն ընկած ժամանակահատվածում փախցրել են Բուզանդի փողոցում կայանված իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 15-ին, ժամը 01.00-ին, ավտոմեքենան հայտնաբերվել է Աշտարակի խճուղու հարակից տարածքում:
Նույն օրը, ժամը 02.00-ին, ոստիկանության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Մասիս քաղաք տանող ճանապարհից Մարաշի բաժանմունք կասկածանքով բերման են ենթարկել Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի 22-ամյա բնակչի, Արարատի մարզի Դաշտավան գյուղի 23 և 22 տարեկան երկու բնակչի և Մասիս քաղաքի 21-ամյա բնակչի:
Թլիկ գյուղի 22-ամյա բնակիչը տվել է խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: