Սիսիանի և Գորիսի ոստիկանները գողության դեպք են բացահայտել
Հոկտեմբերի 17-ին ոստիկանություն հաղորդում էր տվել ՍՊ ընկերություններից մեկի աշխատակիցը: Նա հայտնել էր, որ հոկտեմբերի 12-ի ժամը 10.00-ից հոկտեմբերի 16-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Անգեղակոթ բնակավայրի վարչական տարածքից ՍՊԸ-ին պատկանող էլեկտրասյուներից կտրել են մոտ 9600 մետր ալյումինե մալուխ՝ հետագայում գողանալու նպատակով:
Ոստիկանության Սիսիանի և Գորիսի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայտնաբերել և Սիսիանի բաժին են տարել երեք երիտասարդի, որոնք նշված տարածքում մասնատում էին վերոհիշյալ մալուխը՝ «ՎԱԶ-21213»-ում տեղավորելու համար:
«ՎԱԶ-21213»-ը տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սիսիանի քննչական բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: