Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որն իրացրին հուլիսի 18-ին: Երեկոյան ժամը հինգին մոտ Հրազդանի կիրճում, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, նրանք ձերբակալել ու Արաբկիրի բաժին են տարել Էջմիածնի Չարենցի փողոցի բնակիչ, 33-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է փաթեթ` մեթամֆետամինի նմանվող սպիտակ, բյուրեղանման զանգվածով: Տղամարդը ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: