ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները բացահայտեցին Ամիրյան փողոցում կատարված դանակահարությունը

Հունիսի 25-ին, ժամը 13.27-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 32-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Ամիրյան փողոցի թիվ 27 հասցեում իրեն դանակահարել են:
Ժամը 13.55-ին հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ևս հաղորդում է ստացվել, որ «ձախ դաստակի ստորին 3-րդի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել ոստիկանություն ահազանգած տղամարդը:
Նա հաղորդում է տվել, որ ժամը 13.00-ին Ամիրյան փողոցի թիվ 27 հասցեի մոտ «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, մեքենան կայանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է իր դաստակին` պատճառելով վնասվածք:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ տղամարդուն մարմնական վնասվածք պատճառած անձը Վարդանանց փողոցի 54-ամյա մի բնակիչ է, որը ժամը 15.50-ին Ամիրյան փողոցից բերման է ենթարկվել ոստիկանություն:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր:


***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: