ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները բացահայտեցին ավտոտնակից կատարված գողությունը

Մայիսի 28-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք-Մարաշի 13 փողոցի մի ավտոտնակից գողություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 22-ի ժամը 14.00-ից մայիսի 28-ի ժամը 11.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով դռան բաց լինելու հանգամանքից, Նորք-Մարաշի 13-րդ փողոցում գտնվող ավտոտնակից գողացել են շինարարական գործիքներ, դռներ, մետաղյա խողովակներ, նստարաններ և շինանյութ:
Ոստիկանության ծառոյողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ գողոնը հայտնաբերվել է Նորքի 13-րդ և 6-րդ փողոցներում:
Գողությունը կատարելու կասկածանքով Նորք-Մարաշի 6-րդ փողոցից ոստիկանները բերման են ենթարկել երկու տղամարդու:
Նրանք ներկայացվել են քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`