Բացահայտում՝ մեկ տարի անց
27.10.2012 13:12
Գողություն
2011 թ. հոկտեմբերի 7-ին ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում էր ստացվել մի քաղաքացու տնից ոսկյա զարդեր և 30.000 ՌԴ ռուբլի գողանալու մասին:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Վանաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ օրերս պարզվել է, որ գողությունը կատարել է 1988 թ. ծնված Տարոն Մելիքջանյանը:
Մելիքջանյանը կալանավորված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: