1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Խուզարկություններով հայտնաբերվել են փաթեթներով թմրամիջոցներ. Դավիթաշենի ոստիկանների բացահայտումը

Նոյեմբերի 8-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում ձերբակալել և, մեքենայով հանդերձ, Դավիթաշենի բաժանմունք են տեղափոխել մայրաքաղաքում բնակվող 39-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածներ, մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված, ապակյա սրվակ և կաթուցիչ: Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում մեքենան  խուզարկվեց։ Հայտնաբերվեցին 28 փաթեթ՝ մոտ 60 գրամ ընդհանուր քաշով մարիխուանայի նմանվող  զանգվածով, և 2 փաթեթ՝ մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածով: Օրեր անց իրավապահները խուզարկեցին 39-ամյա տղամարդու բնակարանը և հայտնաբերեցին կանեփի սերմեր ու դեղնականաչավուն հետքերով ապակյա տարա: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: