Էրեբունու ոստիկանների բացահայտումը, գողոնն առգրավված է
12.08.2019 16:04
Գողություն
Օգոստոսի 9-ին, ժամը 18.25-ին, ոստիկանություն է զանգահարել 34-ամյա մի վանաձորցի և հայտնել, որ կես ժամ առաջ անհայտ անձը մայրաքաղաքի Քրիստափորի փողոցում գտնվող բիստրոյի սեղանի վրայից գողացել է բջջային հեռախոսը:
Էրեբունու քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ հաջորդ օրը կասկածանքով բերման է ենթարկվել Կապանի բնակիչ 56-ամյա մի տղամարդ, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: