1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բացահայտում թարմ հետքերով․ ավազակություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվածը ձերբակալվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

10.05.2019 17:17 Ավազակություն


Մայիսի լույս 7-ի գիշերը Արաբկիր վարչական շրջանում ավազակային հարձակում կատարվեց: Դրա մասին ոստիկանություն ահազանգեց Կոմիտասի պողոտայում գտնվող սուպերմարկետներից մեկի աշխատակիցը: Նրա փոխանցմամբ՝ բժշկական դիմակով դեմքը քողարկած և ձեռնոցներով մի երիտասարդ մտել է սուպերմարկետում գործող տարադրամի փոխանակման կետ, դանակով և նռնակի նմանվող առարկայով սպառնացել ու գումար պահանջել: Հարձակվողի պահանջները չէին կատարել և նա, ոչինչ չստանալով, փախել էր:
Դեպքի առթիվ տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ հարուցվեց: Արաբկիրի ոստիկանները սկսեցին հետախուզական լայնածավալ միջոցառումները՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը րոպե առաջ պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Օպերատիվ աշխատանքին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները: Համատեղ միջոցառումների արդյունքում ոստիկանները պարզեցին դեպքի մի շարք հանգամանքներ, որոնք չենք հրապարակի՝ նախաքննությանը չվնասելու նկատառումով: Դեպքի հաջորդ օրը՝ մայիսի 8-ին, քրեական հետախույզները ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին իրենց օպերատիվ տեսադաշտում հայտնված երևանաբնակ մի երիտասարդի: Բերման ենթարկվածին ոստիկանները ներկայացրին դեպքի նախաքննությունը վարող քննչական բաժին, որտեղ նա որպես կասկածյալ ձերբակալվեց: Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները շարունակում են հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ինչպես և հանցագործության գործիք դանակն ու նռնականման առարկան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:


***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: