Բացահայտվել է ապօրինի ծառահատման դեպքը
Փետրվարի 7-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դավիթաշեն 1-ին թաղամասի շենքերից մեկի բակում ապօրինի ծառ են հատել:
Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ծառահատումը կատարել է 59-ամյա մի տղամարդ։ Նա բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 17-ին ինքնակամ ներկայացել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք, որտեղ տվել է խոստովանական բացատրություն, որ փետրվարի 4-ին, էլեկտրական սղոցով կտրել է մոտ 20 տարեկան ծիրանի ծառ:
Կատարվում է հետաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: