Բացահայտվել է օրեր առաջ կատարված դանակահարության դեպքը
 
                                            Ապրիլի 22-ին «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք հեմիպերիտոնիում հարցականով» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության էր տեղափոխել 30-ամյա մի տղամարդ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 22-ին, ժամը 19.00-ին, Ներքին Շենգավիթի 13-րդ և 6-րդ փողոցների խաչմերուկում, վիճաբանության ժամանակ, տղամարդուն դանակով վնասվածքը պատճառել է 25-ամյա երիտասարդը, որը բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 30-ին, ժամը 18.20-ին, ներկայացել է քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
 Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: 
 Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					