ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Թիվ 44 երթուղու միկրոավտոբուսներում կատարված գողությունները բացահայտվեցին

14.03.2018 16:23 Գողություն
Թիվ 44 երթուղու միկրոավտոբուսներում կատարված գողությունները բացահայտվեցին

Մարտի 13-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 20 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 1987 թ. ծնված Հովհաննես Կ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.30-ին, Հովհաննես Կ.-ն նշված հասցեի մոտ, թիվ 44 երթուղու միկրոավտոբուսի սրահում, 1959 թ. ծնված Կարինե Գ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար և բանալիներ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 10-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1951 թ. ծնված Լուսիկ Գ.-ն և հայտնել, որ պայուսակից գողացել են 20.000 դրամ և ոսկյա մատանի:
Ժամը 19.30-ին Լուսիկ Գ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 15.00-ին, Նորքի 1-ին զանգվածի շուկայում նկատել է, որ թիվ 44 երթուղային ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են 20.000 դրամ և 100.000 դրամ արժողության ոսկյա մատանի:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները և վետերանները պարզել են, որ նշված գողությունը կատարել է 1963 թ. ծնված Ռուբեն Բ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 13-ին, ժամը 11.30-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: