Բացահայտվեց արագ սննդի կետից կատարված գողությունը
23.07.2019 14:52
Գողություն
Հունիսի 26-ին մայրաքաղաքի կենտրոնում արագ սննդի կետից գողացել էին գումար և հյութեր:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ նշված գողությունը կատարել է Արշակունյաց պողոտայի բնակիչ, 16-ամյա մի պատանի: Բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 22-ին տղան ինքնակամ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: