ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բացահայտ հափշտակել է դրամապանակ և բռնվել ոստիկանների կողմից

06.07.2016 13:18 Կողոպուտ
Հուլիսի 5-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Երևանի Տիգրան Մեծի պողոտայից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին, որը նույն օրը, ժամը 15.25-ին, Տիգրան Մեծի պողոտայի 10 հասցեում գործող  սուպերմարկետի մոտ 1978 թ. ծնված Մելինե Կ.-ի պայուսակից բացահայտ հափշտակել է դրամապանակը և փորձել դիմել փախուստի, սակայն բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: