Բացահայտ անհարգալից վերաբերմունք
23.08.2019 14:01
Խուլիգանություն
Օգոստոսի 22-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները և Կենտրոնականի քրեական հետախույզները «Դինամո» մարզահամալիրի մոտից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել ութ երիտասարդի: Նրանք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, բարձրաձայն հնչեցրել են հայհոյանքներ և ձեռքերով հարվածներ հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Երիտասարդները հրաժարվել են հաղորդում տալուց:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: