Բացատրական աշխատանքը՝ արդյունավետ
17.09.2014 11:31
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 16-ին, ժամը 10.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 1956 թ. ծնված Խաչատուր Հ.-ն, որը օգոստոսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: