Հետախուզվողը ներկայացավ Էրեբունու ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ
24.10.2022 11:00
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 22-ին բաժին է ներկայացել 40-ամյա Գագիկ Ս.-ն, որը սեպտեմբերի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ (Ֆիզիկական ներգործությունը) և 297-րդ (Խուլիգանությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: