Բացատրական աշխատանքների շնորհիվ Կրասնոդարից ժամանեցին Երևան
Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 31-ի, ժամը 20.20-ին, Կրասնոդար-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 38-ամյա Արմեն Վ.-ն, որը 2011թ. մարտի 9-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Խարդախությունը) մեղադրանքով:
***
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 31-ին, ժամը 21.00-ին, Կրասնոդար-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 36-ամյա Արման Վ.-ն, որը 2016թ. դեկտեմբերի 19-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասի (Խարդախությունը) մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: