Բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողը վերադարձավ Հայաստան
02.10.2023 12:08
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հետախուզվող, 2002 թ. ծնված Գևորգ Դ.-ն սեպտեմբերի 30-ին, ժամը 16.50-ին, Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռով վերադարձել է Հայաստան:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: