Հետախուզվողները ներկայացան բացատրական աշխատանքի շնորհիվ
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 2-ին բաժին է ներկայացել 30-ամյա Գոռ Ա.-ն, որը ապրիլի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
***
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 2-ին բաժին է ներկայացել 22-ամյա Գևորգ Թ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի (Առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: