Բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողը ներկայացավ կամավոր
03.10.2018 11:12
Հետախուզվողի հայտնաբերում
«Հետախուզում-ԱՊՀ» միջոցառման շրջանակներում ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնրոհիվ հոկտեմբերի 2-ին, ժամը 10.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 1985 թ. ծնված Արայիկ Հ.-ն, որը 2017թ. դեկտեմբերի 13-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Ստավրոպոլի երկրամասի ՆԳՎ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի 2-րդ մասի (խարդախություն) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: