Ներկայացավ բացատրական աշխատանքի շնորհիվ
03.10.2019 11:47
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 2-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Կումայրիի բաժին է ներկայացել 23-ամյա Արթուր Հ.-ն, որը 2019 թ. հուլիսի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 362 հոդվածի (դասալքությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: