Մաշտոցի ոստիկանների և վետերանների բացատրական աշխատանքի շնորհիվ
04.01.2022 12:16
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների և Մաշտոցի վետերանների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 3-ին, ժամը 16.13-ին, կամավոր բաժին է ներկայացել 1983 թ. ծնված Արսեն Կ.-ն, որը դեկտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 184.1-րդ հոդվածի (Գրավառուին վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: