Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հետախուզվողը ներկայացավ
05.09.2018 14:58
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 4-ին, ժամը 03.20-ին, Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռով ինքնակամ Հայաստանի Հանրապետություն է վերադարձել 1972 թ. ծնված Սվետլաննա Ս.-ն, որը 2017թ. դեկտեմբերի 26-ից հետախուզվում էր ոստիկանության Արարատի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: