Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
05.10.2018 14:04
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 4-ին, ժամը 19.10-ին, բաժին է ներկայացել 1995 թ. ծնված Գևորգ Մ.-ն, որը օգոստոսի 10-ից բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի (կողոպուտը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: