Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հետախուզվողը ներկայացավ Մաշտոցի բաժին
06.09.2019 13:12
Հետախուզվողի հայտնաբերում
Սեպտեմբերի 5-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և ԱՎՎ Մաշտոցի անձնագրային բաժանմունքի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել 23-ամյա Մինաս Ք.-ն, որը մայիսի 17-ից ՌԴ ՆԳՆ Սևաստոպոլ քաղաքի Գագարինսկի ՆԳԲ-ի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 11 4-րդ մասի (մարմնական վնասվածքը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: