Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 6-ին Կոտայքի բաժին է ներկայացել 34-ամյա Սարգիս Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի (Առողջությանը թեթև վնաս պատճառելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: