Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում
08.02.2022 11:03
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության ՔՈԳՎ և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 7-ին Կոտայքի բաժին է ներկայացել 23-ամյա Արման Պ.-ն, որը փետրվարի 3-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Արման Պ.-ի ինքնակամ ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: