Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում
09.04.2019 10:14
Հետախուզվողի հայտնաբերում
«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 8-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել 37-ամյա Դավիթ Ս.-ն, որը մարտի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: