ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 9-ին, ժամը 12.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 1979 թ. ծնված Ստելլա Ա.-ն: Նա նոյեմբերի 3-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, խափանման միջոցը` ստորագրություն:
Ստելլա Ա.-ն ներկայացվել է քննչական բաժին:

***

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 9-ին կամավոր բաժին է ներկայացել 1981 թ. ծնված Հակոբ Հ.-ն: Նա սեպտեմբերի 28-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հակոբ Հ.-ի հայտնաբերման վերաբերյալ հայտնվել է հետախուզման նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: