Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 11-ին բաժին է ներկայացել 37-ամյա Նորայր Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) և ԼՂՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խնամակալի կամ հոգաբարձուի իրավունքները չարաշահելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: