ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բացատրական աշխատանքների շնորհիվ հետախուզվողները կամավոր ներկայացել են ոստիկանություն

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 11-ին, ժամը 17.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Արթուր Մ.-ն, որը   մարտի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-215 հոդվածի /մաքսանենգության հանցակցություն/ 1-ին մասի մեղադրանքով:
 
***
 
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 11-ին, ժամը 13.15-ին, կամավոր բաժին է ներկայացել 1985 թ. ծնված Մամիկոն Կ.-ն, որը հուլիսի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
 
***
 
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 11-ին, ժամը 20.20-ին, կամավոր բաժին է ներկայացել 1980 թ. ծնված Վարդան Ն.-ն, որը   հունիսի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի և 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 1-ին մասի մեղադրանքներով:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: