Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողներ են ներկայացել
Ոստիկանության Ապարանի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 9-ին բաժին է ներկայացել 26-ամյա Արթուր Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի (Յուրացնելուն կամ վատնելուն հանցակցելը) մեղադրանքով:
***
Ոստիկանության Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 9-ին բաժին է ներկայացել 44-ամյա Վաչիկ Ղ.-ն, որը 2016 թ. դեկտեմբերի 26-ից ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի մարզի քրեական պատիժների իրականացման վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի (Ավազակությունը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: