Բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողներ են ներկայացել բաժիններ
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների և ՊՊԳՎ Սևանի պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 10-ին Սևանի բաժին է ներկայացել 43-ամյա Կարեն Շ.-ն, որը մայիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ (Ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի) և 118-րդ (Ծեծը) հոդվածների մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Կոտայքի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 10-ին բաժին է ներկայացել 32-ամյա Անդրանիկ Հ.-ն, որը ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
***
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների և Մաշտոցի վետերանների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 12-ին բաժին է ներկայացել 34-ամյա Յուրա Հ.-ն, որը հունիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: