Բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացան ոստիկանություն
«Հետախուզում-ԱՊՀ» միջպետական օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 13-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել 33-ամյա Հայկ Ա.-ն, որը մարտի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 1-ին մասի մեղադրանքով:
***
«Հետախուզում-ԱՊՀ» միջպետական օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանութան Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 13-ին, ժամը 09.50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 48-ամյա Գոհար Ծ.-ն, որը մարտի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: