Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում
15.07.2022 11:54
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 14-ին բաժին է ներկայացել 24-ամյա Ռազմիկ Ա.-ն, որը հուլիսի 11-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: