Հետախուզվողը ներկայացավ ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ
15.08.2020 11:36
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 15-ին, ժամը 00.55-ին, Կրասնոդար-Երևան չվերթով ժամանել և Մաշտոցի բաժին է ներկայացել 24-ամյա Ժորա Հ.-ն, որը մայիսի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: