Հետախուզվողները ներկայացան բացատրական աշխատանքի արդյունքում
Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 14-ին բաժին է ներկայացել 29-ամյա Զարուհի Խ.-ն, որը սեպտեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ, Երևան քաղաքի վարչության ՔՀԲ և Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 14-ին Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացել 46-ամյա Սաղաթել Ք.-ն, որը օգոստոսի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը՝ դրանք իրացնելու նպատակով) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: