ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողը կամավոր ներկայացել է իրավապահներին

Բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողը կամավոր ներկայացել է իրավապահներին

Ոստիկանության Իջևանի բաժնի և Տավուշի մարզային քննչական վարչության աշխատակիցների բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 13-ին, ժամը 16.45-ին, կամավոր Տավուշի մարզային քննչական վարչություն է ներկայացել 1977 թ. ծնված Ռոբերտ Մ.-ն, որը բաժնի կողմից հոկտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 2-րդ մասի և 316 հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի մեղադրանքներով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: