Բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացել է ոստիկանություն
20.02.2018 13:36
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 19-ին, ժամը 13.00-ին, Կոտայքի բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Հովհաննես Ա.-ն, որը փետրվարի 9-ից ոստիկանության Ապարանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: