ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողները ներկայացան ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ

21.02.2019 10:49 Գողություն

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 20-ին, ժամը 11.05-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել 36-ամյա Լուսինե Հ.-ն, որը 2018թ. դեկտեմբերի 25-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 329 հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելը) 1-ին մասի մեղադրանքով:

***

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հերթապահ մասի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 20-ին, ժամը 21.45-ին, Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 33-ամյա Ավետիք Տ.-ն, որը 2016թ. փետրվարի 29-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 177 հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

***

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 20-ին, ժամը 12.50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 44-ամյա Վահան Ղ.-ն, որը փետրվարի 20-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: