Հետախուզվողները ներկայացան բացատրական աշխատանքի արդյունքում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 20-ին բաժին է ներկայացել Արտակ Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
***
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 20-ին Մինվոդի-Երևան չվերթի ինքնաթիռով վերադառնալուց հետո Արտաշատի բաժնի ծառայողներին է ներկայացել Հայկ Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 360-րդ (Զինծառայողին վիրավորանք հասցնելը) և 358-րդ (Պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը) հոդվածների մեղադրանքով:
Նա ներկայացվել է պրոբացիայի ծառայություն:
Առանց խափանման միջոցի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: