Ներկայացավ բացատրական աշխատանքի շնորհիվ
22.04.2019 12:21
Հետախուզվողի հայտնաբերում
«Զինանոց-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 20-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության էրեբունու բաժին է ներկայացել 37-ամյա Հովհաննես Գ.-ն, որը ապրիլի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի և 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: