Հետախուզվողը վերադարձավ բացատրական աշխատանքի շնորհիվ
Ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 21-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է ներկայացել 30-ամյա Պերճիկ Ս.-ն, որը ապրիլի 26-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: